Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց

    Եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց

    11.04.2025| 16:11
    Երբ կար Հայաստանում պետություն, կային նաև այդ պետության կողքին ամուր կանգնած արտաքին ուժեր, դաշնակիցներ, համակարգեր, ճշմարտության և արդարության ջատագովներ: Ի վերջո, հայոց պետության, հավատքի, պատմության, դարդ ու ցավի հանդեպ հարգանք կար, տեղ-տեղ նաև վառ արտահայտված կարեկցանք կար, երևացող ու չերևացող աջակցություն կար:
  • Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես

    Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը` երես

    11.04.2025| 15:11
    Հարազատներս, իմ սիրելի արցախահայեր, Երևան քաղաքում մի քչ վատացել է մեր հանդեպ բնակչության մի հատվածի` նիկոլապաշտերի վերաբերմունքը։ Եկեք հաշվի չառնենք։ Ամեն մարդ խոսում է իր խելքի չափով։ Այդքան է այդ մարդու խելքը, ինչ նեղանաս նրանից։
  • Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3

    Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3

    11.04.2025| 14:14
    Իր ահաբեկող ու սենսացիոն բնույթի հայտարարությամբ աշխարհի բազմահազար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Ելույթ ունենալով միջկառավարական բանակցային մարմնի 13- րդ նստաշրջանի բացմանը, նա, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել, որ նոր համավարակն անխուսափելի է: ԱՀԿ գլխավոր տնօրենն ապագա համավարակն անվանել է անխուսափելի փաստ, այլ ոչ թե պարզապես հնարավորություն, այսինքն՝ կլինի կամ չի լինի: Նրա խոսքով՝ մարդկությունը, վաղ թե ուշ, կբախվի նոր սպառնալիքի:
  • Ամեն մի ժամանակաշրջան ծնում է ավելի մեծ շահ գեներացնելու իր ալգորիթմը

    Ամեն մի ժամանակաշրջան ծնում է ավելի մեծ շահ գեներացնելու իր ալգորիթմը

    11.04.2025| 13:20
    Այն պնդումը, որ դեմոկրատիա ասվածը ի սկզբանե կապիտալի կողմից առավելագույն շահ գեներացնելու հիմնական տեխնոլոգիաներից մեկն է եղել, որի նպատակն էլ այնպիսի իշխանությունների ձևավորումն է եղել ու կա, որոնք կնպաստեն փողով փող շինելու պրոցեսին, հետագա պարզաբանումների կարիք ունի։
  • Բոլորս պետք է անենք այն, ինչի մասին մեր զրույցներում խոսում ենք

    Բոլորս պետք է անենք այն, ինչի մասին մեր զրույցներում խոսում ենք

    11.04.2025| 12:50
    Որևէ մեկը չի պնդում, թե նախկինում ամեն ինչ եղել է կատարյալ կամ անթերի՝ թե՛ մինչև 1998-ը, թե՛ մինչև 2008-ը կամ 2018-ը։
  • «Քաղաք, սա քո անձրևը չէ»

    «Քաղաք, սա քո անձրևը չէ»

    11.04.2025| 11:44
    Քաղաքը թրջվել է մինչև ոսկորները: Իսկ թաց քաղաքը զգացական է ու խոցելի։ Կամուրջները փխրուն են, փողոցները՝ մածուցիկ, մայթերը՝ բեկվող, անցորդները՝ ամպամած, ջրհորդանների երգն ունկնդիր չունի: Ջրափոսերի մեջ արտացոլվողը տամկությունն է, ու անձրևից լվացված տարածության մեջ դատարկված տեղերն ավելի տեսանելի են դարձել։ Ամեն ձայն կարծես սոսկ արձագանքն է մեկ այլ ձայնի։
  • Չորրորդ խմբակցության ժամանակը

    Չորրորդ խմբակցության ժամանակը

    11.04.2025| 11:31
    Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից և իշխանության ակնհայտ սպառվածությունը, անվտանգ ու կայուն զարգացում ապահովելու անկարողությունը մյուս կողմից, ցույց են տալիս մեր միակ ճիշտ ճանապարհը. պետք է ավարտել 3 խմբակցության քաղաքական իրականությունը Հայաստանում...
  • Բոլորիդ մաս-մաս պառակտելու, կիսելու ու հաղթելու են

    Բոլորիդ մաս-մաս պառակտելու, կիսելու ու հաղթելու են

    11.04.2025| 10:15
    Երեկ պռոշյանցի կինն ասում էր, որ քասախցիների ակցիաներին չի միանա, հաջողություն է մաղթում իր հարևաններին, բայց ինքը Պռոշյանից է, իր հարցը լուծվել է։ Հետո, իրեն հակասելով, հավելում էր, որ իր պայքարի ժամանակ կոչ է արել բոլորին միանալ իրենց, որովհետև այդ հարցը (տրանսպորտի թանկացումը) կարող է բոլորին առնչվել:
  • Քանդվում է ոչ միայն բուհական ինքնությունը, այլև՝ հանրային վստահության վերջին բեկորը

    Քանդվում է ոչ միայն բուհական ինքնությունը, այլև՝ հանրային վստահության վերջին բեկորը

    11.04.2025| 09:13
    Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր դատին եմ ներկայացնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նոր լոգոն, որն առաջին հայացքից թվում է ընդամենը ինստիտուցիոնալ, չեզոք, վիզուալ տարր։ Իրականում, սակայն, այն պարունակում է դասական քաղաքական խորքային ենթատեքստ։ Լոգոն, որը նախապես ակնկալվում էր ներկայացնել գիտականությունն ու միջազգային գիտաճյուղերի նրբերանգները, այսօր ակնհայտորեն հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիզայնային կրկնօրինակը՝ գունային լուծումներով, տիպոգրաֆիկ մատուցմամբ և նույնիսկ սիմվոլիկ շեշտադրումներով։
  • Իշխանությանը ձեռնտու դիսկուրս

    Իշխանությանը ձեռնտու դիսկուրս

    11.04.2025| 08:10
    Այն ինքնախոստովանական քարոզը, որ սկսել է գերագույն ապազգային տարրը իր և իր կադրերի տգիտության մասին, նրա հերթական մանիպուլյացիան է. նպատակը՝ հանրության ընկալումները փոխել առ իր թշնամահպատակություն և կետ առ կետ իրագործված արևմտաթուրքական ծրագիր: Ավելի ձեռնտու է՝ մարդիկ մտածեն, որ ինքը տգետ սխալական է, քան, որ ինքը թշնամական գործակալ է: